24 12 2019

Կամազների գործարքի դեպքում եղել է դասական քաղաքական կոռուպցիա. Դավիթ Խաժակյան



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի հրապարակած հարցման տվյալներին :

«Մարդկանց մոտ կոռուպցիան անձնական հարստացման հետ ասոցացվող երևույթ է, բայց պետք է հասկանանք, որ կուռպցիան նաև լինում է քաղաքական: Քաղաքական կոռուպցիայի մի մաս է, երբ պետական պաշտոնյան անցնում է իր լիազորությունները՝  հետապնդելով քաղաքական շահ  և այս դեպքում քաղաքական շահը քաղաքապետի գործունեության որոշ ոլորտներում ծախողման  շտկումն էր: Պատկերացրեք, եթե ինչ-որ պահից  քաղաքապետը չկարողանա ասֆալտապատել սեփական համայքնային միջոցներով  և մասնավորներին ասեի, որ եթե ձեզ պետք է շինթույլտվություն կամ այլ բան քաղաքապետարանի, դուք այդ գործառույթն իրկանացրեք,  ես շինթույլտվությունը կտամ: Սա կլինի դասական քաղաքական կոռուպցիա, որը եղել է կամազների գործարքի դեպքում»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ