23  12  2019

Ում «ստորագրության» հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

Ում «ստորագրության» հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Օրերս հայաստանյան մշակութային ոլորտը ներկայացնող 60 հայտնի գործիչներ և ռուսաստանաբնակ ազդեցիկ հանրային դեմքեր հայտարարություն հրապարակեցին։ Նրանք կոչ էին անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։

Ուշադրությո՛ւն դարձրեք, հայտնիները որևէ խոսք չեն ասել «Մարտի 1»–ի գործի պահով, այլ միայն անդրադարձել են խափանման միջոցին։

Նիկոլական քարոզչամեքենան նախ նենգափոխեց արվեստի ու լրագրության մեջ նշանակալի ներդրում ունեցած մարդկանց հայտարարությունը, թե բա նրանք չեն ուզում, որ բացահայտվի «Մարտի 1»–ի գործը, ապա մեղադրեց կոչ անողներին, թե, իբր, նրանք չէին համաձայնի ստորագրել մի տեքստ, որտեղ գրված կլիներ, որ բոլորն են օրենքի առաջ հավասար։

Կոչի հեղինակների դեմ քստմնելի արշավի փորձ է կազմակերպվել, բայց միևնույն է ոչինչ չի ստացվում։

Իր հարձակումներով Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչքան նյարդայնացած է։

Կոչ անողների դեմ արշավը նաև ցույց է տալիս Նիկոլի մանր էությունը.․ ով իր հետ չէ, ուրեմն իր դեմ է։ Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվել է, թե, իբր, մենք ժողովրդավարության ու կարծիքի ազատության ժամանակաշրջան ենք թևակոխել։

Փարիսեցիությունը, դեմագոգիան և ցինիզմն այն է, որ իրեն օրենքից վեր դասող Նիկոլը խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից։ Ինքը պետական բյուջեն մսխում է իր ընտանեկան բյուջեի պես, պողոսների ականջներից «լապշա» է կախում ու հունից դուրս է գալիս, երբ տեսնում է, որ կան մարդիկ, ովքեր արժանապատվություն, սեփական կարծիք ունեն ու տեսնում են, որ պետությունը դարձել է կթու կով ու ձեռքի խաղալիք մի խումբ պատահական մարդկանց ձեռքում։

Մարդիկ չէին մերժել նախկիններին, որ նորերը գան ու անեն այնպես, որ նախկիններն իրենց ֆոնին շահեկանորեն տարբերվեն։

Նիկոլը հիմա մնացել է նախկին իշխանությունների հաճախորդների ու քաղաքական դաշտի թերմացքի հույսին։ Նրա օգտին «ստորագրում» են բանակից փախած ու սեփական մոր դեմ ցուցմունք տված ստաժավոր հաճախորդ Արման Բաբաջանյանը, ֆեյսբուքներում Նիկոլի համար դոշ ու այլ բան տվող Ստեփան Սաֆարյանը, արտաքին աղբյուրներից սնվող Դանեիլ Իոաննիսյանը ու Նիկոլի իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի ամենաչկողմնորոշված գործիչ Ազատ Արշակյանը։ Այս գործիչների հույսին մնալն իրականում անեծք է։ Ահա թե ինչ որակի իշխանություն է գործում մեզանում։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Վերջի հոտն առել են, դրա համար էլ նյարդայնացած կոկորդ են պատռում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ