19 12 2019

Ոստիկանության նյութը ճնշման փորձ է Վերաքննիչի վրա․ Վիկտոր Սողոմոնյան․ News.am

Ոստիկանության նյութը ճնշման փորձ է Վերաքննիչի վրա․ Վիկտոր Սողոմոնյան․ News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ ոստիկանությունը հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը․ «ՀՀ ոստիկանության այս հրապարակումն էժանագին բեմականացման տպավորություն թողեց։ Հրապարակման մեջ բացակայում էր ինչ-որ կոնկրետություն, պարզ չի դառնում, թե որ քրեական գործի և որ ցուցմունքի մասին  խոսքը։

Ակնհայտ է, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, իսկ մեղադրական կողմի վերջին հույսի արգումենտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով կարող է ազդել վկաների վրա, և ահա նրա աջակիցները, տեսեք, նույնիսկ առանց նրա են ազդում, ինչ կլինի եթե նա լինի ազատության մեջ։ Սա այնքան պրիմիտիվ կեսքայլանոց գործողություն է, որից միանգամից պարզ է դառնում և զարմացնում է այդ մտահաղացման հեղինակի պրիմիտիվության աստիճանը։ Նաև շատ տարօրինակ  պնդում է, որ ինչ-որ աջակից ասում է ցուցմունք փոխեք, հարց է առաջանում՝ ո՞ր ցուցմունքը։ Բուցմունքներում չկա մեկը, որ լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Բացի այդ, ինչ է նշանակում «Մարտի 1»-ի գործով տուժող, սա սահմանադրական կարգի տապալման մասին գործ է, որի տուժողները այլ են, գործը սպանությունների հետ կապ չունի։ Այս էժանագին տրյուկը հաստատում է, որ գործադիր իշխանությունը նաև այս ճանապարհով ճնշում է գործադրում դատարանների և նրանց որոշումների վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ