18  12  2019

Նիկոլ Փաշինյանը մեծ պատվիրակությամբ մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը մեծ պատվիրակությամբ մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-ին Սանկտ պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը, լրագրողներ և անվտանգության աշխատակիցներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ