16  12  2019

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին՝ ի պատասխան Սենատի հայամետ բանաձևի

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին՝ ի պատասխան Սենատի հայամետ բանաձևի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձը։  Այս մասին հայտնում է Новая газета։

«Մենք բացել ենք 1 միլիոնից ավելի փաստաթուղթ 1915թ․  իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-նշել է Թուրքիայի նախագահը A Haber հեռուստաալիքի եթերում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ