15  12  2019

Քոչարյան Անդոն Հայրապետյանին աղաչում է իրեն փրկել․ մի չհրապարակված պատմություն

Քոչարյան Անդոն Հայրապետյանին աղաչում է իրեն փրկել․ մի չհրապարակված պատմություն

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրում է

«Քոչարյան Անդոյի մարդ տեսակը (մի չհրապարակված պատմություն)

Սա թերևս վերջին գրառումն է էս կապակցությամբ, բայց որ սա չգրեի ինձ չէի ների: Ուրեմն Քոչարյան Անդոն էսօր պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին ու մոտավոր նշել, որ «Հայրապետյանը մարտի 1-ից հետո փոխեց իր ընկերներին և դրանից հետո իրենք չեն շփվել»: Ուրեմն հիմա ես կգրեմ մի չհրապարակված պատմության մասին, որի ուղղակի մասնակիցը հենց Անդրանիկ Քոչարյանն է ու դրանից հետո նրա բարոյական կերպարի մասին դատեք ինքներդ։

2012-2013 թվականներին Հայրապետյանը Քոչարյանի հետ չի շփվում ու մի օր իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով բավականին «բարձր» բարոյական արժեհամակարգի տեր Անդոն դիմում է Հայրապետյանին: Քոչարյան Անդոն աղաչում-պաղատում է, որ Հայրապետյանն իրեն փրկի, քանի որ ոտքի գանգրենան հասել է գագաթնակետին ու Հայաստանում ոտքը կտրելու տարբերակն է միայն հնարավոր: Ռուբեն Հայրապետյանն էլ խղճի խայթից դրդված էս անշնորհակալ ուրացողին վերցնում ու տանում է Գերմանիա՝ բուժելու: Էդ սաղ ծախսերը Ռուբեն Հայրապետյանն է հոգում, որ էսօր Անդոն երկու ոտի վրա կանգնած լինի ու իրան սենց պատասխանի՞:

Էս է Անդոյի իրական կերպարը, էս է իր պատկերացրած ընկերությունը, ու սա էսօր «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողվի» նախագահն է: Անդոն Նիկոլի իշխանության հայելին է, ու վստահ եմ՝ Անդոյի վերջաբանը ոտքը կտրելուց ավելի դաժան է լինելու բարոյապես:

Հարամ ըլնի էն մանդատը, որի համար մարդն էս աստիճանի կարա գահավիժի, յախք արա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ