14 12 2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացման ռիսկի տակ է․զեկույց․Tert.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացման ռիսկի տակ է․զեկույց․Tert.am

Tert.am-ը գրում է․ «2019թ․դեկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը (ԳՐԵԿՈ-ն) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների վերաբերյալ» խորագրով։

Ttert.am-ն ուսումնասիրել է զեկույցը, որում անդրադարձ է կատարվել որոշ խնդրահարույց հարցերի, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և դրանց հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը։

ԳՐԵԿՈ-ի զեկույցում, ի թիվս այլ դիտարկումների, նշում է․ «Հայաստանի խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) մասին նոր օրենք է ընդունել։ Այս օրենքը ԿԿՀ նշանակման գործընթացից հեռացնում է մրցութային խորհրդին և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ․ 1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է։ Այն հակակոռուպցիոն մարմինների համար ունի կենսական նշանակություն, քանի որ քաղաքական միջամտությունից ազդեցությունից մեկուսացվածությունը դրանց արդյունավետության ապահովման հիմնական սկզբունքն է»,-նշված է զեկույցում։

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը մտահոգիչ է համարել, որ ներկայումս քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում:

«Կառավարությունը և իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են կառավարել Հանձնաժողովի մեծամասնությանը։ Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Կառավարության կողմից ուղղակի առաջադրումներ ԿԿՀ առաջին կազմի համար, այնուհետև՝ մրցակցային խորհրդի կողմից»:

ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը, մասնավորապես` հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով: Զեկույցում նշվում է, որ այս առաջարկությունը մեծապես վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման մարմնի գործառնական անկախությանը (կետ 86)։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ