13  12  2019

Փաշինյանին պետք են պատճառներ՝ արդարացնելու իր հանցավոր անգործությունը․ կարծիք

Փաշինյանին պետք են պատճառներ՝ արդարացնելու իր հանցավոր անգործությունը․ կարծիք

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը գրում է․

«Ինչպես հիշում ենք, մեկուկես տարի առաջ իշխանազավթման միջոցով իշխանության եկած Փաշինյանը հայտարարեց, որ ունի կախարդական փայտիկ, և որ ժողովրդի բարեկեցությունը խաթարվել է թալանչիների պատճառով, նա բոլոր պատեհ և անպատեհ առիթները օգտագործեց ճչալու համար, թե բանակը թալանված է և այլն, այսօր՝ իրենց իշխանության գալուց արդեն մեկուկես տարի անց, երբ գեթ մեկ մարդու մեղադրանք չի առաջադրվել բանակի թալանի գործով, երբ գեթ մեկ մարդ իր բարեկեցությունը չի բարելավել փաշինյանական իշխանության կառավարումից, բացառությամբ իրենց մերձավորների, Փաշինյանին պետք են պատճառներ, տրամաբանական, թե ոչ այդքան, կարևոր չէ, միայն արդարացնելու իր հանցավոր անգործությունը:

Եվ այդ պատճառների, նախկիններին մեղադրելու, այս կամ այն անձին ձերբակալելու շոու ներկայացումների արդյունավետությունը այլև 0 է, և Փաշինյանը ստիպված օգտվեց հին տրյուկից, դա է՝ մեղավոր են բոլորը բացի ինձանից, հավատացեք բոլոր կառավարման մակարդակներում սկսած մանր կոոպերատիվից մինչև պետություն առյուծի բաժինը պատասխանատվության կրում է ղեկավարը, և ոչ երբեք աշխատակիցները, իսկ Նիկոլը իրեն անսխալական բիբլիական հերոս է կարգել և հայտարարում է, որ ողջ պետական համակարգը խանգարում է իրեն, իսկ շարքային Պողոսի համար Նիկոլին խանգարողը ազգի դավաճան է..

Հիմա թվերով՝ ՀՀ պետական համակարգում աշխատում է մոտ 80.000 մարդ /չճշտված/ և փաստացի երեկ կառավարության նիստում Հռոմի Պապը անձամբ հայտարարել է, որ միայն պետական համակարգում աշխատում է 80.000 հակահեղափոխական, սա լավ ցուցանիշ է քանի որ վստահ եմ պողոսների թիվը անհամեմատ ավելի քիչ է և ուրեմն, կեցցե հակահեղափոխական պետական համակարգը, քանի որ այսօր լինել հակահեղափոխական, նշանակում է լինել Ազգային, Պետականամետ, Գրագետ, Պարկեշտ և Փորձառու։

Հ.Գ. Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլը ում փնովում է կամ վատաբանում, ավտոմատ մեծանում է հանրային հարգանքը այդ մարդու /մարդկանց/ նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ