13 12 2019

Պետք չէ բացառել, որ արտահերթ կլինի. Րաֆֆի Հովհաննիսյան



Ավելի շոշափելի քաղաքական գնահատականներ կտամ հաջորդ տարվա հունվարից: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Մեկ ամիս մնացել է, թույլ տանք, որ այս իշխանությունը մեկ ամիս ևս աշխատի, որպեսզի բոլորի իր մեկ տարին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը թեև քաղաքական գնահատականներ տալ չցանկացավ, սակայն ընդգծեց, որ այսօր վերջապես մենք ունենք դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն. «Սա հիանալի բան է, և մենք կարող ենք դե յուրե գնահատել, քննադատել, գանգատվել և հաջորդ ընտրություններոմ՝ հուսով եմ հերթական, բայց պետք չէ բացառել արտահերթը, մենք կունենանք նոր իշխանություն և նոր ընդդիմություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հավելեց, որ հիմա իրեն զարմացնում է Նիկոլ Փաշինյանը. «Շատ տարօրինակ է, որ մեր զորակցած իշխանությունը, վարչապետը, բողոքում է այն պետական համակարգից, որի գլուխն ինքն է»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ