13 12 2019

ԼՂ խնդրով բանակցությունները մտահոգություններ են առաջացրել Ռոբերտ Քոչարյանի մոտ. Վիկտոր Սողոմոնյան



«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ: Բանակցային փուլում մտահոգությունները շատ-շատ են: Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին: Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկան»,-դեկտմեբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ