12  12  2019

Քննարկվում են «կոնկրետ» պահեր, Բրատիսլավայում քննարկումը կոշտ է եղել․ Մամեդյարով

Քննարկվում են «կոնկրետ» պահեր, Բրատիսլավայում քննարկումը կոշտ է եղել․ Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»,  բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։ Այս մասին նշում է Интерфакс-ը։

««Լավրովի պլանը» Մոսկվայում մոտ 2 տարի առաջ ինտենսիվ քննարկումների արդյունք է։ Սակայն այն, միեւնույն է, հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա։ Կա ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ հենց որոշակիացված է բանակցություններում առաջընթացի համար միջնորդների տեսլականը։ Իմաստը շատ պարզ է՝ փուլերով։ Առաջին փուլում զորքերի դուրսբերումն է, ադրբեջանական բնակչության վերադարձը, անվտանգության ապահովումը, հաղորդակցությունների կարգավորումը։ Այդ պատճառով մեր առաջարկությունը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «բարգավաճման հեռանկարով խաղաղություն»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին անվտանգության հարցով զեկույց պատրաստել։

«Առարկայական այդ հարցը քննարկել ենք։ Հայաստանի համար կարևոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Ինչ է նշանակում կարգավիճակ՝ հասկանալի է, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը։ Համանախագահներն էլ են այդ պահը ցանկանում հասկանալ։ Պետք է լինի անվտանգության բանաձեւ, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ։ Ղարաբաղի հայկական բնակչությունը մեր քաղաքացիներն են, եւ նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով։ Սակայն դա մեր պատկերացումն է, իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմինը»,- ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովը նշել է նաև, որ մտքերի փոխանակումը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած հանդիպմանը «կոշտ» է եղել: 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Մնացականի հետ հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ