12 12 2019

1in.am-ը ներողություն չի խնդրել․ փաստաբանը կդիմի հարկադիրին

1in.am-ը ներողություն չի խնդրել․ փաստաբանը կդիմի հարկադիրին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցով դիմել էր դատարան՝ «www.1in.am» ինտերնետային կայքի սեփականատեր «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից պահանջելով հերքում՝ իր հասցեին ուղղված զրպարտություն համարվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու համար։ Դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնելով հերքել «www.1in.am» ինտերնետային կայքում հրապարակված հոդվածները, ինչպես նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, սակայն վճիռը ընկերության կողմից բողոքարկվել էր նախ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, ապա ՀՀ Վճռաբեկ դատարան, որոնք ամբողջությամբ մերժվել են:

Նախորդ նյութի հղումը՝:

Փաստորեն «Սկիզբ-Մեդիա Կենտրոն»-ը պետք է Վճռաբեկ դատարանի որոշումից անմիջապես հետո 30.10.2019թ հրապարակայնորեն հերքեր և ներողություն խնդրեր իր կողմից նախկինում տարածած զրպարտություն համարվող տեղեկությունները, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարել։

Yerevan.Today-ի հետ զրույցում GPartners իրավաբանական գրասենյակի կառավարիչ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ քանի որ այդպես էլ «www.1in.am» ինտերնետային կայքը հերքումը չի հրապարակել, իրենք դիմել են Առաջին ատյանի դատարան և խնդրել են կատարողական թերթիկ, որի հիման վրա պատրաստվում են դիմել Հարկադիր կատարման ծառայություն՝ դատական ակտով սահմանված պարտավորությունները «www.1in.am» ինտերնետային կայքի կողմից կատարելու համար։

«Մեր օրենսդրության համաձայն, եթե դատական ակտը կամավոր չի կատարվում ապա այդ դեպքում հարկադիր կատարողները կատարում են համապատասխան գործողություն։ Մեր կողմից ուղղարկվել է նաև ծանուցում-պահանջ «www.1in.am», առ այն, որ դատական ակտի կատարումը ընկերության կոմղից պատշաճ կարգով ի կատար ածվի, սակայն մինչ օրս դեռ ոչ մի պատասխան չենք ստացել։ Նշանակում է, որ իրենք պատրաստ չեն կամովի կատարել դատական ակտով սահմանված պարտավորությունները, ուստի մենք դիմելու ենք հարկադիր կատարման ծառայություն և խնդրելու ենք նրանց արդեն պարտադրեն, որ լրատվական կայքը հերքումը հրապարակի»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, հարկադիր կատարման ծառայության մոտ կհաջողվի ստիպել դատական ակտն իրականացնել, դրան ի՞նչ քայլեր են հաջորդում Գրիգորյանն ասաց․ «Օրենքն այդ դեպքում նախատեսում է երկու եղանակ՝ վարչական և քրեական։ Հիմա մեր օրենսդրությունը նախատեսում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում, օրինակ մեկամսյա ժամկետում, կազմակերպության պաշտոնատար անձնաց կողմից դիտավորությամբ չկատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկը, կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամաբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Մենք պետք է կոչ անենք հարկադիր կատարման ծառայությանը օրենքով սահմանված կարգով և ջանքեր գործադրելով արագ կատարեն դատական ակտով սահմանված պարտավորությունները, որովհետև, եթե իրենք դանդաղեն ինչ-որ պատճառներից ելնելով, ապա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա արդարադատության զոհը, որովհետև արդարադատությունը կայանում է, ոչ միայն դատական ակտի վերջանական ուժի մեջ մտնելու պահից, այլ նաև կատարումն է պետք ապահովել և հույս ունեմ, որ հարկադիրը իր լիազորությունների շրջանակներում պատշաճ այդ գործողությունները կանի։ Մեզ համար արդեն պարզ է, որ 1in.am-ը կանի ամեն ինչ որպիսզի չհերքի և ներողություն չխնդրի, կանի ամեն ինչ, որ այս պրոցեսը քաղաքականանցնեն և դատական ակտը չկատարեն կամովի, չնայած նախկինում, մինչև իշխանափոխությունը մենք ունեցել ենք նախադեպեր, երբ «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն իր գրած հոդվածների համար ներողություն է խնդրել և հերքել է։ Կարծում եմ, որ իշխանափոխություն կամ որևէ այլ քաղաքական ցնցում չպետք է ազդի արդարադատության արդյունավետ կայացմանը»։

 Նշենք , որ խոսքը նշված հոդվածների մասին է՝

07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է»,

23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,

24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,

28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը,

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ