12 12 2019

Իշխանությունների մոտ սովորություն է դարձել կրկնել նախկինների արածը. պատգամավոր



Սա անթույլատրելի մոտեցում է. դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի տոնական միջոցառումներին հատկացվելիք բյուջեին, որը կազմում է 700 հազար դոլար:

«Մեր կողմից առաջարկված շատ նախագծեր մերժվեցին հենց ֆինանսների բացակայության պատճառով, երբ օրինակ՝ գումար չկար 4-րդ կարգի վթարային շենքից քաղաքացիներին տեղափոխելու համար, բայց կա գումար այդպիսի բան անելու համար, գումար չկա օրինակ՝ գոյություն չունեցող ճանապարհը հիմնանորոգելու համար, բայց կա այս միջոցառումների համար, սա իհարկե տարակուսելի է»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայկ Մարությանը հիմա ունի նույն գործելաոճը, ինչի համար տարիներ առաջ քննադատում էր Տարոն մարգարյանին. «Հիմա, ցավոք սրտի, մեր իշխանությունների մոտ սովորություն է դարձել կրկնել այն, ինչ նախկիններն էին անում, բայց ասել, որ իրենք լավն են և դրա համար իրենց կարելի է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ