11  12  2019

Արայիկ Հարությունյանի արձագանքը Իգիթյանի աղմկահարույց հայտարարությանը



«Եթե ուզում ենք հարցի խաղաղ կարգավորման բանաձև ունենանք, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի լինի, կարող են մասնակցել՝ պայմանով, եթե ընդունեն մեր նախապայմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը անդրադանռալով Yerevan.Today-ի հարցին, թե Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ վարչապետը խնդիր չի տեսնում, որ բանակցություններին մասնակցի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։

Հարությունյանը նշեց, որ չի կարող Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը հավասար հարթության մեջ լինել Արցախի նախագահի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ