11 12 2019

Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան․ պատգամավոր



«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան։ Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա ես անում։ Բա ի՞նչ անենք։ Այսինքն էս ի՞նչ ա, մնջախաղի թատրո՞ն ա, ձայն չհանենք, ձեռքերով նշան անենք։ Ամոթ ա, եկեք հարգանքը չկորցնենք։ Դուք ձեր կարծիքն եք ասում, մենք մերը։ Բա Սահմանադրության 96 հոդվածն ո՞ւր մնաց»,- Ազգային ժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ քննարկումներին։ «Մանիպուլյացիան էն ա, որ էստեղ ձևախեղվում ա Սահմանադրական դատարանի մասին օրենքը։ Սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,- ասաց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ