10  12  2019

Սա մեր կողմից ձեռքսեղման առաջարկ էր. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորներին



Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքն է օգտվել այս հնարավորությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով առաջին ընթերցմամբ ընդունված՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների օրինագծին։

«Համենայնդեպս, սա մեր կողմից ձեռքսեղման առաջարկություն է և կարծում ենք, որ ինստիտուտների կայացման վերաբերյալ բարեփոխումներ իրականացնելու համար կարևոր քայլ է: Կօգտվեն, կամ չեն օգտվի, դա իրենց իրավունքն է: Մենք այդ գնահատականը չենք հնչեցնում, այլ ասում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը միտված է բարեփոխումներին և այդ ինստիտուտի կայացմանը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ