09  12  2019

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է երկարաձգել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է երկարաձգել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Ազգային ժողովում ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքի ծավալը։

«Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ստացված փաստաթղթղերի ուսումնասիրման արդյունքների հիման վրա հանձնաժողովը անցկացրել է 21 նիստ, քննվել են տասը զինծառայողներ: Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչել են շուրջ 415 հարցեր, որոնց առնչությամբ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ և պարզաբանումներ, կատարվել ճշտումներ»,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ վերջնական փուլը իրականացնելու ենք պաշտոնյաների ցանկով, որոնց պատրաստվում են լսել հանձնաժողովում. «Նրանք քանակը կարող է հասնել 40-ի: Մեր գնահատմամբ՝ դա կտևի մի քանի ամիս, վերջին 2-ը ամիսը նախատեսում ենք կազմակերպել վեր վերջնական եզրակացութան շուրջ համապարփակ աշխատանքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ