08  12  2019

ՀՅԴ-ն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական ուժերի կողմից. իրավապաշտպան

ՀՅԴ-ն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական ուժերի կողմից. իրավապաշտպան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից։ Շատ ցավալի է տեսնել, որ տարբեր գործիչներ և անգործիչներ անվանարկում ու չարաբանում են Դաշնակցությանը

։ Երևի ամենից անվնասը կուսակցության շարքերից հեռացնելու համար օգտագործված «արտաքսում» բառի՝ սրամիտ և բթամիտ «քննադատությունն» էր։Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը։ Հենց այդ բառն է օգտագործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացվելու պատումի համար, նաև այդ խորհուրդը կրող օրվա համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)։

 Ու 120 և ավել տարի առաջ, երբ այդ բառը գրում էին ՀՅԴ կանոնագրում, բիբլիական համատեքստը վստահաբար պետք է ակնհայտ լիներ այդ ժամանակվա մարդկանց։

Մեր ժամանակվա մարդկանցից շատերին, ցավոք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլևս հասու չեն, ուստի հարյուրամյա «հնեցման» գեղեցիկ սիմվոլիզմը գնահատելու փոխարեն՝ իրենց արևին սրամտում են։ Կամ բթամտում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ