07  12  2019

Նպատակը զոհի համար փոխհատուցում տալը չէր. Լուսինե Սահակյան



«Չգիտեմ ինչու են ծնողներն այդքան խաբված, ամենասարսափելի բանն այն էր, ինչը որ արեցին: Կառավարությունը փոխհատուցում չտվեց ժառանգներին, որպեսզի իմանայինք, որ իրականում դա փոխհատուցում էր կյանքի, իրավունքի համար, իրենք տուժողի իրավահաջորդներին այդ գումարները տվեցին: Սա կարող է տերմինների խաղ է, բայց որպեսզի դա բոլորի համար պարզ լինի ասեմ, որ իրավահաջորդը պարտադիր չէ, որ լինի ժառանգ: Դա կարող է լինել ցանկացած անձ, ով ներգրավված է այդտեղ»,- այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նշել է, որ իրավահաջորդներին ընտրում է վարույթ իրականացնող մարմինը. «Կարող են 2 կամ 3 հոգի դիմել և ասել, որ մենք ենք իրավահաջորդը, և վարույթ իրականացնող մարմինն է որոշելու, թե ով փոխհատուցում ստանա: Այսինքն իրենց պետք էր, որ այն անձինք, ովքեր ներգրավված են այս դատավարությանը, հենց իրենք այդ փոխատուցումը ստանան»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ