06 12 2019

Գործուղման մեկնած 77 պատվիրակությունների կազմում ընդդիմադիր չի եղել

Գործուղման մեկնած 77 պատվիրակությունների կազմում ընդդիմադիր չի եղել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։

Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»։

Գրառման մեջ Գորգիսյանը մանրամասնորեն ներկայացրել է թվով 77 գործուղումնրի անդամներին, տվյալ գործուղման ժամանակահատվածը և վայրը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ