06 12 2019

Իմքայլական որոշ պատգամավորների մոտ «մանդարաժ» է. Արմեն Աշոտյան



Քաղաքական գնահատականների մեջ մենք միանշանակ շաղկապում ենք Հանրապետության 3-րդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը արտաքին և ներքին քաղաքական խմորումների և զարգացումների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Բանախոսի խոսքով՝ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները. «Ավելի մանրամասն ուսումնասիրելով մեղադրանքի իրավական հղումները, որոնք փորձ են իրավական փաթեթավորում տալու բացառապես քաղաքական գործընթացին, գալիս ենք հետևյալ եզրակացության՝ հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արատահոսքը, որտեղ իշխանավորները պնդում են, որ Քոչրայանի նկատմամաբ գործը ջուր է: Եթե գնանք այս տրամաբանությամբ, ապա, եթե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործն օդ է»:

ՀՀԿ փոխնախագահը նաև ընդգծում է, որ այս մեղադրանքն իրականում ծիծաղելի է. «Սրա ապացույցը իմքայլական որոշ պատգամավորների մանթարաշն է, որ ասում էին, թե սա քիչ է, տեսեք ինչ են են դուրս գալու: Այս մանթրաշը նաև նրանից է, որ մեղադրանքը չբերեց այն էյֆորիկ ազդեցությունը, որին սպասում էին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ