04 12 2019

Մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Բրատիսլավայում մեկնարկեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Բաքուն Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ