02  12  2019

ԼՂ երկարաժամկետ կարգավորման համար դեռևս շատ բան պետք է անել․ Լավրովը՝ Ալիևին

ԼՂ երկարաժամկետ կարգավորման համար դեռևս շատ բան պետք է անել․ Լավրովը՝ Ալիևին

ՌԴ՝ աշխատանքային այցով Բաքվում գտնվող ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածություններն իրականանան, հռետորաբանությունից խուսափելը կարևոր է։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները՝ հումանիտար կապերի կարգավորման, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովում եւ վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն։

Դրանք աստիճանաբար իրականացվում են և, հույս ունեմ, որ այս շաբաթ նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները»,- Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Համաձայն եմ ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռևս շատ բան պետք է անել։ Լիովին համաձայն եմ ձեր այն թեզիսի հետ, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու երկրների կողմից եւ ամրագրվել ՄԱԿ կանոնադրությունում ու Հելսինկյան ամփոփիչ ակտում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ