02  12  2019

ՍԴ-ում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է․ Գևորգ Պետրոսյան



«Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է»,- Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդարադադտության նախարարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծին։ Պատգամավորն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին խնդրեց կոնկրետ նշել, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա. «Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, կարելի՞ է իմնալ, այդ ի՞նչ օբյեկտիվ անհնարին իրավիճակ է, երբ սահմանադրական դատարանը չի կարողանում քննել, գործել և որոշումներ կայացնել»: Պատասխանելով Գևորգ Պետրոսյանի հարցին, նախարարն ընդգծեց, որ ճգնաժամ ասելով իրենք նախ նկատի ունեն հանրության վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ, ինչն արձանագրվել է բազմաթիվ գանհատականներով:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ