02  12  2019

Նախկին իշխանությունների ժամանակ գոնե կար ազգային ողնաշար․ Գևորգ Գևորգյան



«Վարչապետի քայլերը չեն բխում մեր երկրի զարգացման և պաշտպանության գործից»,- մամուլի ասուլիսում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը և ընդգծեց, որ իրականում մեծ տարբերություն կա նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականությունների միջև: «Տարբերությունները մեծ են, որովհետև նախկին իշխանությունների ժամանակ գոնե կար ազգային ողնաշար, մեր երկրի մասին պատկերացում, ուրիշ խնդիր էր, թե դա ոնց էր իրականացվում, խնդիրներն ինչպես էին լուծվում: Արտաքին քաղաքականության մեջ մենք իրականում ունեինք բավական մեծ ձեռքբերումներ, իսկ ներքաղաքական խնդիրների մեջ քիչ թե շատ ներքին բալանս կար»,- նշեց Գևորգ Գևորգյանը և հավելեց, որ ի տարբերություն նախկին իշխանությունների, ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը դրական չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ