29 11 2019

ԼՀԿ-ն ուզում է քննիչ հանձաժողով ստեղծել՝ քաղաքապետարանում կոռուպցիայի հարցով

ԼՀԿ-ն ուզում է քննիչ հանձաժողով ստեղծել՝ քաղաքապետարանում կոռուպցիայի հարցով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ