28 11 2019

Գործադիրը մերժեց Էնֆիաջյանին․ ԱԺ փոխնախագահը լսումներ չի հրավիրի

Գործադիրը մերժեց Էնֆիաջյանին․ ԱԺ փոխնախագահը լսումներ չի հրավիրի

Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:

Էնֆիաջյանն առաջարկվում էր նաև խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից:

Կառավարությաունը նաեւ նշում է, որ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում  խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձրացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ