26 11 2019

Վարչապետի կայքում այլևս արձանագրված է՝ ԼՂ հարցը տարածքային վեճ է․ քաղաքագետ

Վարչապետի կայքում այլևս արձանագրված է՝ ԼՂ հարցը տարածքային վեճ է․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայկական լոբբին արդեն 30 տարի նստատեղը պատռում ա, որ աշխարհն ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ազգերի ինքնորոշման կենացմահու կռիվ է՝ ընդդեմ ագրեսոր հարևանի։ Ավելին՝ մենք ասել ենք՝ Հայաստանը թեմայի մեջ չէ, ընդամենն ապահովում է Արցախի հայրենակիցների անվտանգությունը։ Դեմ չեք, չէ՞, որ այդպես է։

Թեև այս մոտեցումը մեծ հաշվով ողջ աշխարհին ուղտի տեղ դնել է, բայց պիտի ասեմ, որ դա մեզ հաջողվել է, ու ի տարբերություն Աբխազիայի, Օսիայի, Մերձդնեստրի, հիմա նաև Ղրիմի ու Դոնբասի, Ղարաբաղը երբեք միջազգային փաստաթղթերում ու դիվանագիտության մեջ չի հիշատակվել, որպես տարածքային վեճ (մեծ հաշվով՝ մեզ արված զիջում է աշխարհի կողմից)։

Հիմա որևէ մեկը կարող է ինձ բացատրել՝ ի՞նչ գործ ունի ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար պատերազմի» ձևակերպումը։

Մինչ ոմանք կսկսեն սուտի կռուտիտներ մտածել, ես ասեմ։ Հանձնարարվել է թարգմանել և վարչապետի կայքում դնել Նիկոլ Փաշինյանի՝ «Կորիերե դե լա Սերա» թերթին տված հարցազրույցը, իսկ կատարողները չհասկանալով՝ ինչն ինչոց է, թարգմանել են նաև թերթի խմբագրության կողմից պատրաստած հակիրճ տեղեկանքը։

Արդյունքում՝ ՀՀ վարչապետի կայքում այլևս արձանագրված է, որ այո, Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են՝ հանուն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ