22  11  2019

83․7 միլիոն դրամ գաղտնի բաժանել են միմյանց․ Factor.am

83․7 միլիոն դրամ գաղտնի բաժանել են միմյանց․ Factor.am

Factor.am-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակազմի մյուս անդամները ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս պարգևավճար են ստացել: Հունվարից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում բոլորը միասին 83,7 միլիոն դրամի  /176 հազար ԱՄՆ դոլար/ պարգևավճար են ստացել: Այս մասին Factor.am-ին  փոխանցել են Պետական վերահսկողական ծառայությունից:

Կառույցի պարգևավճարների բյուջեն 2019 թվականին կազմել է 123, 327 մլն դրամ, իսկ աշխատավարձինը՝ 418 մլն դրամ: ՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Ի դեպ,  ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»-ի ղեկավար  Շուշան Դոյդոյանը նախկինում Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ