22  11  2019

ԱԺ-ից պարզաբանել են՝ ինչու են հեռացրել Շահեն Հարությունյանին․ Tert.am

ԱԺ-ից պարզաբանել են՝ ինչու են հեռացրել Շահեն Հարությունյանին․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել էր , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում, հեռացվել է: Նշենք, որ նա ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր: Շահեն Հարությունյանի հեռացման պատճառների մասին Tert.am-ը զրուցել է պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ո՞րն էր Շահեն Հարությունյանի հեռացման պատճառը:

-Որևէ խնդիր չի եղել, ուղղակի, քանի որ ես ֆինանսավարկային բյուջետային հանձնաժողովում եմ, ոլորտային մշտական հանձնաժողովում, ես ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող օգնականի կարիք ունեի, դրանով է պայմանավորված եղել օգնականի փոփոխությունը:

-Ո՞վ է Ձեր նոր օգնականը:

-Օգնական ընդունել եմ, ինքը համապատասխանում է այդ չափանաիշներին: Այդքանը կարող եմ ասել:

-Գաղտնի՞ք է օգնականի անունը, որ չեք ցանկանում հրապարակել:

-Չէ, գաղտնքի չէ, կարող եք մտնել, ծանոթանալ, բայց ուղղակի ինքն ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած անձ չէ, այդ իմաստով հետաքրքրություն, չեմ կարծում, որ կառաջացնի էլի:

-Որևէ խնդիր չի՞ եղել Շահեն Հարությունյանի հետ:

-Չէ, իհարկե, ոչ, որևէ խնդիր չի եղել:

-Իր հեռացվելու մասին լուրն ինչպե՞ս ընդունեց Շահեն Հարությունյանը:

-Լավ, էսքանը, ես մեկնաբանեցի, այլ բան չկա, ավելացնելու բան չկա:

-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ եք խուսափում հրապարակել նոր օգնականի անունը:

-Խնդրում եմ մտեք Ազգային ժողովի կայք, այնտեղ պետք է արդեն գրանցած լինի, էլի եմ ասում, քաղաքական որևէ գործընթացներում չի եղել, էդ առումով ձեզ համար հետաքրքիր անձ չի:

Նշենք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ պատգամավորների օգնականների անունները չի հրապարակվում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ