Երևանն այսօր
ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Սենատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես վետո էր դրել քվեարկության վրա: Փերդյուն պատճառաբանել է, թե դեռևս ժամանակը չէ այն քննարկելու համար: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 27-ին ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ եթե սենատոր Դեյվիդ Փերդյուն իր մեջ չի կարողանում այդքան քաջություն գտնել՝ մերժելու Էրդողանի վետոն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, ապա նա պետք է պարզապես դեմ քվեարկի թիվ 150 բանաձևին: «Եթե սենատոր Փերդյուն և նրա մի շարք գործընկերներ ցանկանում են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, ապա նրանք պետք է չխանգարեն Սենատի իրենց գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ քվեարկել այս երկկուսակցական բանաձևի օգտին»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը