20 11 2019

Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք. Արկադի Խաչատրյան



«Դեռևս ապրիլին մենք բարձրաձայնել ենք նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Առհասարակ, մեր քաղաքական դաշտում պետք է այնպիսի մշակույթ ձևակերպենք, որ ունենանք միմյանց հետ աշխատելու, կառուցողական քննադատություն լսելու ունակություն: Երբ ասում ենք, որ բյուջեի նախագիծը չի պահպանում բյուջետային կանոնները և օրենքի խախտում կա, այստեղ երկու լուծում կարող է լինել՝ կամ պետք է օրենքի նախագիծը համապատասխանեցվի օրենքին և պահպանվի այդ դրույթը, կամ պետք է փոփոխություններ կատարել բյուջետային համակարգի մասին օրենքում և հանել բյուջետային կանոնը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ