19 11 2019

Մենք չենք կարող երբեք գործել մեկս մյուսի դեմ․ Փաշինյանը՝ Ռուսաստանի մասին

Մենք չենք կարող երբեք գործել մեկս մյուսի դեմ․ Փաշինյանը՝ Ռուսաստանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ համար գազի սակագների մասին նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությունը եղել է ընդհանուր, չորոշակիացված, սակայն քննարկվել է, որ գինը պետք է լինի այնպիսին, «որպեսզի չկոտրվի հանրապետության տնտեսության զարգացման դինամիկան»։ Փաշինյանը նշել է, որ իրենք Պուտինի հետ համաձայնության են եկել այդ հարցում։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Մոսկվան  և Երևանը մեկը մյուսի դեմ չեն կարող գործել, քանի որ նրանք ռազմավարական դաշնակիցներ են։

«Չի կարող լինել այդպիսի բան, որ մենք ուզենանք վնասել Ռուսաստանին։ Ամեն դեպքում, դա է մեր պատկերացումը ռազմավարական գործընկերության մասին․․․ Մենք չենք կարող ոչ մի տեղ եւ երբեք գործել մեկս մյուսի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը։

ԱՄՆ միջոցների հաշվին կառուցված հայկական կենսալաբորատորիաներին անդրադառնալով՝ նա նշել է, որ այդ լաբորատորիաները ստեղծվել են Միացյալ Նահանգների միջոցների օգնությամբ, սակայն այսօր համարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ «Ոչ ոք դրսից առանց մեր երկրի իշխանության ներկայացուցիչների թույլտվության չի կարող ներթափանցել այդ օբյեկտների տարածք»,- նշել է Փաշինյանը։

«Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, մենք պատրաստ էինք այն ստորագրել, սակայն ռուսաստանցի գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել։ Կաշախտենք դրա վրա, եւ երբ երկու կողմերը համաձայն լինեն, կստորագրենք»,- նշել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ