19 11 2019

Էլի անցնեմ պատկերավոր արտահայտություններիս, հա ասացի՝ նորմալ խոսամ․ Պատգամավոր



«Գործատուն ազատում է աշխատանքից աշխատակցին և պահանջում է գրավոր բացատրություն տալ, թե ինչու է անարդյունավետ աշխատում։ Աշխատակիցը գրում է, որ ես շատ արդյունավետ եմ աշխատում։ Որին հետևում է գործատուի հրամանը՝ ազատել աշխատանքից։ Գործատուն ասում է՝ ես չեմ ուզում քեզ հետ աշխատել, որովհետև գտնում եմ, որ դու արդյունավետ չես աշխատում։ Աշխատակիցն ի՞նչ չափիչ գործիք պետք է կիրառի՝ ապացուցելու համար, որ արդյունավետ է աշխատում»,- Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Եթե գործատուն գտնում է, որ աշխատողը չի համապատասխանում աշխատանքին, նա կարիք չունի բացատրություն պահանջելու։ Բացատրություն պահանջում են կարգապահական զանցանքի դեպքում»,- պատասխանեց Գևորգ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխել աշխատանքային օրենսգիրքը և ամրագրել, որ գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ