18 11 2019

ԱԺ-ն կիսադատարկ էր․ իմքայլականներն աշխատանքի չեն գնում

ԱԺ-ն կիսադատարկ էր․ իմքայլականներն աշխատանքի չեն գնում

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշում եմ էն վատ, արնախում, կոռումպացված ռեժիմի ժամանակ, որ սենց տեսարան էլ լինում ԱԺ դահլիճից, մեր ամենամաքուր, ամենաազնիվ, ամենաամենա այն ժամանակ ընդդիմադիր, իսկ հիմա իշխանական գործիչները և ԶԼՄ-ներն ասում էին` տեսեք մեր փողերով ապրող պատգամավորներն ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին, օրերով չեն գալիս խորհրդարան, կարևոր օրենքների քննարկումներին չեն մասնակցում և այլ սրտաճմլիկ բաներ:

Այս նկարն այսօրվա ԱԺ նիստից է: Ու չասեք` ընդմիջում էր, մարդ ա ելույթ ունենում ու քննարկում են ոչ ավել ոչ պակաս քայլարածների սիրած թեման` կոռուպցիայի դեմ պայքարը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ