18 11 2019

Նիկոլն ապրում է թագավորական, իսկ հպարտ քաղաքացիները՝ չարքաշ կյանքով․ Ղազինյան

Նիկոլն ապրում է թագավորական, իսկ հպարտ քաղաքացիները՝ չարքաշ կյանքով․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․

«Նիկոլը ճիշտ է, մենք սխալ . . .

Տնտեսական հեղափոխությունը փաստ է, ուղղակի դա մենք չենք տեսնում, չենք զգում։

Իսկ ինքը զգում է, տեսնում է ամեն օր, ամեն ժամ։

Իր կյանքը փոխվել է, հեղափոխվել է, նա հիմա ապրում է իր երազանքների իրականությունում, սովորական Նիկոլից դարձել է պարոն Վարչապետ։

Նախկին էկոնոմ դասի տոմսի փոխարեն հիմա ճանապարհորդում է միայն իր և իր ընտանիքի համար պատվիրված չարտերային ինքնաթիռով։

Նախկին 3 սենյականոց բնակարանի փոխարեն հիմա բնակվում է մի քանի հարկանի շքեղ առանձնատանը։

Նախկին Կիա մեքենայի փոխարեն հիմա երթեւեկում է նորագույն Մերսեդեսով, փոխվել է նրա հագուստը, կենցաղը։

Նախկինում նրա ընտանիքի բյուջեն ձևավորվում էր վաճառվող թերթերի քանակից, այդ թերթում տպագրված ու չտպագրված հոդվածներից, իսկ հիմա նրա ընտանեկան բյուջեն Հայաստանի բյուջեն է, որը նա ծախսում է ըստ իր հայեցողության՝ գործող օրենսդրության խախտումներով։

Նրա թիմակիցների համար տնտեսական հեղափոխությունը արդեն կայացած փաստ է, մեքենան չեն հայտարարագրում, բայց միջից Ռոլեքս ժամացույց են պահում, աներձագներն ու եղբոր որդիները Հայաստանում իրենց տեր ու տիրակալ են զգում, քավորները քաղաքապետ են դառնում։

Իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են ապրել իրենց չարքաշ կյանքով, հպարտ հայացքով ըմբոշխնում իրենց կումիրի հաջողությունները, ուրախանում նրա համար։

Մինչ պարոն վարչապետը վայելում է իր թագավորական կյանքը, փակված գիշերօթիկի սաները թունավորում են շմոլ գազից, սեռական և կրոնական փոքրամասնություններն իրենց բարքերն են հաստատում երկրում, ստանում պետական ֆինանսական օժանդակություն, օլիգարխները վերածվում են գործարարների ու սեփականատերերի և շարունակում իրենց բիզնես գործունեությունը։

Ակամայից միտքս եկավ հայտնի երգի բառերը.

«Աշխարհը որ սարսաղ չլինի,

Նազարը թագավոր չի լինի». .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ