18  11  2019

Վաչագան Ներսեսյանն ազատվել է պաշտոնից

Վաչագան Ներսեսյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ