18 11 2019

Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել գահավիժող վարկանիշը. կարծիք

Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել գահավիժող վարկանիշը. կարծիք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Ասֆալտապատումը ֆետիշացնողներին

Բանը հասել է նրան,որ Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել իր գահավիժող վարկանիշը:

Տեղ կա հայտնի նիկոլականները անձամբ են ասֆալտ անում,որ «ժողովուրդը» պարծենա իր առաջնորդով:Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել և պատկերացնում՞եք շատերը արդեն մոռացել են,որ մինչ Նիկոլի «գահակալումը» էլի եղել են ասֆալատապատման աշխատանքներ,որ էս երկրում կամուրջներ են կառուցվել, ճանապարհներ, փողոցներ և այլ:

Սա խայտառակ դեգրադացման մի էտապ է, երբ բանական մարդը ջնջում է այն ինչ տեսել է, լսել է և անվերապահորեն միայն ընդունում է այն ինչը իրեն հրամցնում են այս ստի և կեղծիքի իշխանավորները:

Բազմիցս ասել եմ, էլի կասեմ թվագրությունն էլ փոխեք, քանի որ նիկոլականների համար մինչ Նիկոլը կյանք չի եղել և իրենց կյանքը սկիզբ է առել Նիկոլի իշխանության գալու առաջին օրից: Մեր թվարկությունը այսուհետ հաշվեք 2018-ից, քանի որ հիմա ձեր թվարկությունն է և այն որևէ կապ չունի մեր պատմության հետ, իսկ 2018-ից առաջ կլինի արդեն ձեր թվարկությունից առաջ:

Մի խոսքով էս ասֆալտը,որ անում են սա աննախադեպ է,Հայաստանում սպասում էին Նիկոլը նստեր վարչապետի աթոռին,որ ասֆալտ արվեր))»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ