16  11  2019

Հայաստանում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան

Հայաստանում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է:

Այդ պահը չի ուշանալու, վստահեցնում եմ, իսկ վրա հասնելուն պես որևէ պետական պաշտոն զբաղեցնողի մտքում անգամ չի պտտվելու պոլին պառկըցնելու կամ պատերով ծեփելու (այն էլ բառի ուղիղ իմաստով) հակաօրինական գործողություններով սպառնալիքները...

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում և բոլոր հանրային ծառայողների համար հաստատվելու է Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունների սահմաններից դուրս չգալու սահմանադրական պահանջը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ