15  11  2019

Ի՞նչ անել. պարտադրել արտահերթ ընտրություններ․ Էդուարդ Շարմազանով

Ի՞նչ անել. պարտադրել արտահերթ ընտրություններ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակն ընդլայնվում է: Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ:

Ինչևէ, անցյալն անցյալ է և հիմա պետք է պայքարել ապագայի անելիքների վրա: Անշուշտ, թե՛ հիասթափվածների և թե՛ դժգոհների քանակն ավելանում է, քանի որ գործնականում չկա ոլորտ, որտեղ «քայլողների վարչապետը» չի քանդել՝ վտանգելով ազգային ու պետական շահը:

Այս պայմաններում առանցքային է դառնում ամենաարդիական հարցերից մեկը՝ ի՞նչ անել: Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է օրվա ռեժիմին: Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում՝ մենք ցտեսություն կասենք իշխանությունների տարանջատման սկզբունքին ու ժողովրդավարությանը և կասենք «բարև» բացարձակ բռնատիրությանը:

Իսկ վերջինն ամենավատ սցենարն է մեր հայրենիքի համար:

Հ.Գ. Հայկը հաղթելու է Բելին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ