15 11 2019

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված երեք առասպել ջարդուփշուր եղավ․ Վիկտոր Սողոմոնյան



«Արդեն շուրջ մեկուկես տարի է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ իրականցվում է կոպիտ քաղաքական հետապնդում  նա գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում։ Պետք է արձանագրել երեք կարևորագույն երևույթ ձևավորվեց այս մեկուկես տարվա ընթացքում։ Երեք առասպել ջարդուփշուր եղավ։ Առաջին, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ։ Պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք բացառիկ դերակատարություն ունեցած մարդու բարի համբավի հետ։ Երկրորդ, 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել։ Դա բացարձակ կեղծիք է։ Չկա որևէ ցուցմունք՝ տրված Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Երրորդ, այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղհասարակություն, կա քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական բեսպրեդելի, քաղաքական հետապնդումների», - ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ