15  11  2019

Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել․ Քաղաքական գործիչ



«Մենք հակառակորդին հաղթեցինք պատերազմում, բայց թիկունքում՝ պետականաշինության գործում հաջողությունների հետ միասին ունեցանք նաև լուրջ թերություններ։ Մեզ հիմա հավաքական ՄԵՆՔ-ի լիարժեք հաղթանակ է պետք ներքին կյանքում։ Շատերին թվում է, թե այդ ՄԵՆՔ-ը հաղթել է  2018-ի գարնանը , սակայն կյանքը ցույց տվեց, որ երբ դու քո ես-ը և ամբոխի վերածված  մենք-ը ինքնական հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես ընդամենը  էժնագին սերիալ։ Մենք ապրում ենք քաղաքական տնտեսական ականապատված դաշտում, այդ  ականները պարբերաբար պայթում են՝ մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ասաց քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը։ 

Ըստ քաղաքական գործչի գործող իշխանությանն ամբոխն է բերել ներկա կարգավիճակին․ «Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանզի իշխանության է բերում իր արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին։ Ամբոխը հանցավոր է, ավերիչ ու հակապետական։ Այդ ծառից որակով պտուղ չի կարող ընկնել»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ