15  11  2019

Հիմա ասում են՝ թող «քայլարած» լինի, բայց պոլի փետ լինի․ Ռուբեն Հակոբյան



«Այսօր հասարակության մեջ, հասարակական քաղաքական կյանքում քննարկվում է՝ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Դա իսկապես հեղափոխությո՞ւն էր, թե՞  Հայաստանից դուրս ինչ-որ գրասենյակում գրված  իր յուրահատուկ ռեժիսուրայով սցենար։ Միանշանակ գնահատական չկա»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով քաղաքագետը նշեց․ «Արցախյան հարցը փաստ է, որ մտել է փակուղի։ Ընդդիմադիր  ժամանակ եղած պոպուլիզմը տեղափոխվեց նաև իշխանության ընթացք և Արցախի հարցը տարավ պոպուլիստական դաշտ։ Ասվեց, որ պետք է ընդունել այնպիսի որոշում Արցախի հարցում, որ բավարարի երեք կողմերին,  դա ասվում էր Եվրոպայի համար։ Բայց Հայաստանի համար հայտարարվում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ։ Այս երկու հակադիր, իրար ժխտող, մերժող պոպուլիստական  ձևակերպումների  արանքում իսկապես Արցախի հարցը փակուղի է մտած»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ