15  11  2019

Իշխանության՝ 1 տարի առաջվա և այսօրվա ասածները հակասում են իրար․ Աղվան Վարդանյան



Նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունից դուրս կան 5-7 տարբեր ուժային կենտրոններ, որոնց  մտահոգությունները նույնն են:

«Անհրաժեշտ է Հայաստանում ձեւավորել 1-2 հստակ օրակարգ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- նշեց նա։

Անդրադառնալով անվտանգության և Արցախի հարցով քաղաքականությանը՝ Վարդանյանը նշեց, որ այս դեպքում քաղաքականություն ասելը հանցանք կունենա իր մեջ, քանի որ հստակ քաղաքականություն չկա էլ:

«Մենք այս 1,5 տարվա մեջ տեսել ենք շատ տարբեր հայտարարություններ, արդեն արձանագրել ենք մեր նախկին դիրքերից որոշ զիջումներ եւ այն, ինչ կատարվում է բանակցային գործընթացում, մտահոգիչ է: Բանակցությունները, փաստորեն, մտել են փակուղի, իսկ դա կարող է մեծացնել պատերազմի վտանգը: Մեկն ասում է փաստաթուղթ չկա սեղանին, մյուսներն ասում են կա: Ի վերջո, որն է այն քաղաքականությունը, որ նույնական է Արցախի իշխանությունների հետ: Մեկ տարի առաջ ասածները եւ այսօր ասածները իրար ուղղակի հակասում են»,-նշեց Աղվան Վարդանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ