14  11  2019

ՀՀ կենսալաբորատորիաների հարցով հուշագրի ստորագրումը չպետք է ձգձգվի․ Զախարովա

ՀՀ կենսալաբորատորիաների հարցով հուշագրի ստորագրումը չպետք է ձգձգվի․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուս մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Զախարովան ասել է, որ տվյալ պահին փաստաթղթի ստորագրման ամսաթվի մասին տեղեկատվության չի տիրապետում։ «Հուսով ենք, այն չի ձգձգվի»,-նշել է նա։

 Մարիա Զախարովան նաև ցավակցություն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։

Անդրադառնալով ՌԴ Արմավիր քաղաքում Գարգեին Նժդեհի հուշատախտակը ռուս պատգամավորի կողմից սևացնելուն՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի քննչական մարմինները զբաղվում են Արմավիրոում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ