14 11 2019

Եթե լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, 20 մլն կարելի է հատկացնել․ ԱԺ նախագահ

Եթե լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, 20 մլն կարելի է հատկացնել․ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը։

«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստ է, մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել. Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Ես վստահ չեմ, որ որեւէ անտեղյակ մեկին կարող եմ բացատրել, թե դա ինչի մասին է կամ այս դրվագում ինչ է ներկայացվում: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքը, այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսեւորում է:

Ինչ վերաբերում է«Մել» ֆիլմին, երբ կլինի, ես կտեսնեմ, չգիտեմ՝ կհավանեմ, թե չեմ հավանի, կհասկանամ, թե չեմ հասկանա: Ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին, լավ, վատ հերոսների մասին, կենցաղի մասին, սովորական մարդկանց մադին: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,-ասաց նա:

Դոպինգ-սկանդալի մասին նա ասաց․ «Անկախ ամեն ինչից, այն մարզիկները, որոնք դոպինգի օգնությամբ են կարողացել հաղթանակի հասնել, վատ գործ են արել սպորտի առումով: Վարչապետը խոսեց շատ կոնկրետ մարդկային ողբերգության մասին, արդյոք սա մի պրոբլեմատիկա չի, որի մասին արժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք հասարակական լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, ինչու չէ, 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ