14  11  2019

Ամեն ինչ նոր ա սկսվում. Գևորգ Պետրոսյան

Ամեն ինչ նոր ա սկսվում. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Իմ հարգարժան ընդդիմախոսներին

Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:

Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ:

Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:

Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։

Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, եւ ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ