13  11  2019

Իշխանությունը ձախողած Նիկոլը մնացել է սեփական «live»-ի հույսին․ Արթուր Թովմասյան

Իշխանությունը ձախողած Նիկոլը մնացել է սեփական «live»-ի հույսին․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է․

«Պատգամավորները ամեն ինչ անում են զուտ տեսարաններ ստեղծելու և այդ տեսարանով հանրությանը հերթական քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելու համար։

Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին հանրությանը համոզել, թե ինչքան «պուպուշ» են իրենք, և ինչքան «char u naxandz en aid stor sever@»։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ պատգամավորների տեքստերը գրել էր նույն մարդը, քանի որ բովանդակային առումով նրանց ասելիքը չէր տարբերվում՝ «mer asacner@ manipulacnum en», «stambulyan konvencian storagrel e naxord rejimi koxmic», «hayoc lezvi ev grakanutyan u patmutyan, hay ekexecu patmutyan shurj stexcvel e arhestakan qaos», կամ, ասենք՝ «feiqerov u midiaov mer dem grohneren texi unenum», և նմանատիպ ու նույնաբովանդակ հայտարարություններ։ 

Սա ևս մեկ անգամ վկայում է, թե ինչքան НАИВНЫЕ օրվա իշխանությունը, որ իր բուն անելիքն ու ասելիքը թողած՝ փորձում է ժողովրդին համոզել, որ իրենց, միևնույն է՝ խանգարում են աշխատել, և բոլոր վատ երևույթները, որոնք կան հանրային օրակարգում, «HNI» հետքերն են։ Հայտարարությունների ժամանակ, ինչպես միշտ, թիրախը դարձյալ ՀՀԿ-ն էր, որին միացավ նաև Դաշնակցությունը, քանի որ իրենց խոսքում հիշատակվում էր նախկին կոալիցիոն գործընկեր լինելու փաստը։ Ելույթների «շքերթի» մասին խոսելիս փաստենք, որ քայլարաստները հիմնականում խոսում էին «բռնապետական» Հայաստանում տիրող խոսքի անազատության, քաղաքական հետապնդումների ու ատելության մասին, նշում, որ Հայաստանում որոշումներն ընդունվում էին մի կետում, և բոլորը ենթարկվում էին այդ հրամանին, բայց այս ամենի հետ մեկտեղ, նրանք մոռանում են, որ այսօր այդ հիշյալ գործընթացներին ավելացել են շատ ավելի այլ կետեր՝ հետապնդումներ ու քաղաքական բացահայտ ռեպրեսիաներ (Ռ.Քոչարյան,Հ.Թովմասյան,Ա.Բաբայան) ինչպես նաև ԶԼՄ-ների (Հայելի ակումբ և այլն) նկատմամբ բացահայտ տոտալ հակաքարոզ։ Հասկանալի է, որ վերջին մի քանի օրերի քաղաքական զարգացումները գործող ռեժիմին ինչ-ինչ անհանգստություններ են պատճառել, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի (հղումն՝ այստեղ) կամ Ռոբերտ Քոչարյանի (հղումն՝ այստեղ) այս կամ այն հայտարարությունն ու մեկնաբանությունը Նիկոլը ցավագին է տանում, ու հենց այս ամենով պայմանավորված էլ թիմին «հարձակման» հրաման է իջեցրել։ 

Փաստացի իշխանությունը ձախողած Նիկոլը մնացել է սեփական «live» հույսին, և նա դա փայլուն գիտակցում է, վստահաբար նա հասկանում է նաև, որ քաղաքական պայքարում ևս միայնակ է, քանի որ թիմում չկան այն հավասարակշռված ու կայացած անհատները, որոնք կկարողանան ընդդիմադիր սեկտորից եկած «Harvacnerin» ընդունել իրենց վրա։

Հ.Գ. Նիկոլը գիտի, որ այս «բոլոլայի» պտուղները շատ դառն են լինելու, իսկ ամենուր սերմանած ատելության մթնոլորտի ու տոտալ վենդետաների հետևանքները՝ բավականին ցավոտ, ուստի նա փորձում է հնարավորինս շատ քարկոծել նախկիններին՝ հիմա արդեն ավելի լայն ճակատով այսօրվա ԱԺ-ն վկա:

Հ.Գ.Գ. Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ