11  11  2019

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Լավրովի երևանյան հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Լավրովի երևանյան հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է։ Միշտ ասել ենք, մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել՝ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում կոնֆլիկտի կարգավորման համար  եւ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների, խաղաղության եւ անվտանգության պայմաններում համագոյակցություն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, ով նաև հավելել է, որ կոնֆլիկտի կարգավորման երկրորդ պայմանն առարկայական բանակցություններ են, որոնք անհրաժեշտ են, և «հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերումը»:  Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ