11 11 2019

Արցախը բանակցային սեղանից դուրս են թողել 1-ին նախագահի օրոք․ Թևանյան․ News.am

Արցախը բանակցային սեղանից դուրս են թողել 1-ին նախագահի օրոք․ Թևանյան․ News.am

News.am-ը գրում է․ «Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել, հետագայում դա ուղղակի պահպանվել է այն առումով, որ ուղղակի մասնակցություն չի ապահովվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած այն հայտարարությանը, թե «ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»։

«Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, որին փաստացի մասնակցում էր Արցախը, ի դեմս ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի, արդեն սկսեց բուն բանակցային գործընթացը։ Համաձայն հրադարարի ռեժիմի՝ 30–օրյա ժամկետում պետք է համապարփակ որոշում գտնվեր, բայց այդ 30–օրյա ժամկետն արդեն տեւում է տասնամյակներ։ Այդ պրոցեսից հետո մենք ստացանք մի վիճակ, երբ բանակցային գործընթացը փաստացի փակուղի մտավ առաջին նախագահի կողմից, երբ կիրառվեց վետոն Արցախի խնդրի հետ կապված, Բուդապեշտում տեղի ունեցած հայտնի համաժողովը։ Դրանից հետո գործնականում Հայաստանը բանակցային գործընթացից դուրս էր մնացել եւ մինչեւ 1997 թվականը հայկական կողմի, առաջին նախագահի շրջապատի եւ վարվող արտաքին քաղաքականության արդյունքում գործնականում Արցախը բանակցային  գործընթացներին չի մասնակցել որպես ուղղակի մասնակից։

Հետագայում Արցախն արդեն, եթե վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրականացվող բանակցությունները, երբեք չի նստել ուղղակիորեն այդ բանակցությունների սեղանի շուրջ այն ֆորմատով, որ մենք տեսնում ենք։ Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել, հետագայում դա ուղղակի պահպանվել է այն առումով, որ իրենք ուղղակի մասնակցություն չեն ապահովել, ուղղակի Արցախը միշտ է ներկայացված եղել՝ ե՛ւ համանախագահողների այցելությունները, ե՛ւ Հայաստանի իշխանության շփումների ներկայացումը, ի վերջո միշտ էլ հնչել է այդ տեսակետը, որ առանց Ացախի մասնակցության հնարավոր չէ հակամարտության վերջնական կարգավորումը»,– ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ